Սևակ Խանաղյանն ու Եկատերինա Կովսկայան հանդես են եկել զուգերգով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևակ Խանաղյանն ու Եկատերինա Կովսկայան երկրպագուներին են ներկայացրել «Ալֆա և Օմեգա» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է:

Ստեղծագործության և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակը Եկատերինա Կովսկայան է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:

Հայերեն