Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, հունիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը օրակարգի կետի ներքո Ալբանիայի վարչապետի նախագահությամբ, տեղի է ունեցել քննարկում՝ «Պատասխանատվության և արդարատության ամրապնդումը միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեպքում» թեմայով։

Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն և Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Միշել Բաչելետը։

Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է անցյալում տեղի ունեցած ոճիրների անպատժելիության հարցին՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման համատեքստում։

Նշվել է, որ Հայաստանը բազմիցս միջազգային հանրությանն ահազանգել է Ադրբեջանում տիրապետող հակահայկական ատելության խոսքի և ռասիստական հռետորաբանության վերաբերյալ, ինչը փաստագրված է նաև միջազգային կառույցների կողմից։ Անդրադառնալով 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հումանիտար հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքով սահմանված պարտավորությունները, շարունակում է գերեվարման մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու և հակահայկական ատելությունը վերացնելու Ադրբեջանի պարտավորություններին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, որպես ՄԱԿ հիմնական մարմին Արդարադատության միջազգային դատարանը կենտրոնական դերակատարություն ունի արդարադատությունն ու պատասխանատվությունը երաշխավորելու և միջազգային իրավունքի նկատմամբ հավատն ամրապնդելու հարցում։

Հայերեն العربية English Español Русский

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ առևտրային կապերին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը, խաղաղության տնտեսական օգուտներին

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել