Հասարակական

Հրշեջները մարել են Նոր Արեշի 22-րդ փողոցի նորակառույց շենքի տանիքում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Նոր Արեշի 22-րդ փողոցի նորակառույց շենքի տանիքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 2-ին, ժամը 15։58-ին ահազանգ է ստացել, որ ԵրևանիՆոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող շինություններից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք ևՀրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 65/4 հասցեում գտնվող նորակառույց շենքի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 16:51-ին: Այրվել է շենքի տանիքի փրփրապլաստը՝ 10 քմ և մասամբ ջերմահարվել՝ 5 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում