Մշակույթ

Ֆրանսիական կրկեսային խումբը հյուրախաղերով հանդես կգա Գյումրիում և Երևանում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական կրկեսային խումբը հյուրախաղերով հանդես կգա Գյումրիում և Երևանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀայաստանումՖրանսիայիդեսպանության հրավերով հունիսի 6-ից 12-ը Հայաստան կժամանի ֆրանսիական Bande à Tyrex կրկեսային խումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ուրախությամբ նշեց, որ յոթ ակրոբատներից բաղկացած հեծանվախումբը Գյումրի և Երևան քաղաքների փողոցներում հանդես կգա հեծանվային երաժշտական ներկայացումներով:

Ներկայացումները տեղի կունենան հունիսի 8-ին Երևանում, Ժ․ 10․30 -12․00-ն Հյուսիսային պողոտայից շարժվելով դեպի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ժամը18․00 -19․30-ն Դիանա Աբգարի անվան պուրակում (Four Seasons) Ուտոլա խմբի երաժիշտների մասնակցությամբ ներկայացում:

Հունիսի 11-ին Գյումրիում, ժամը 10․30-ից 13:00-ն Աբովյան փողոցից շարժվելով դեպի Վարդանանց հրապարակ:

Միջոցառումն իրականացվում է ԱԿԲԱ բանկի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում