Միջազգային

Աթենքում անցկացվել է «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսություն

5 րոպեի ընթերցում

Աթենքում անցկացվել է «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում տեղի է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված փոքրասիական աղետի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից ևս մեկ միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ միջոցառման գլխավոր բանախոսը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, Զմյուռնիայի աղետի ուսումնասիրությունների մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը հանդես է եկել «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության անդամներ, Հունաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության նախագահ տիկին Մարիա Անդոնիադուն: Ներկաներին ողջունել ու ելույթով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Անդրադառնալով միջոցառմանը՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվող փոքրասիական աղետին` Զմյուռնիայի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից մայիսի 31-ի միջոցառումը տարբերվում է մնացածներից, քանի որ միջոցառման գլխավոր բանախոսը ժամանել է Հայաստանից՝ հանձին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, պատմական գիտությունների թեկնածու տիկին Թեհմինե Մարտոյանի:

Դեսպան Մկրտչյանը կարևորել է նաև դասախոսության թեման՝ «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները», բնութագրելով այն որպես եզակի: Դեսպանն ընդգծել է, որ խոսքը մինչ այժմ չհրապարակված և մեծ արժեք ներկայացնող հայերի վկայությունների մասին է՝ նշելով, որ այդ վկայությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հունաստանի պատմության համար: Դեսպանն արձանագրել է, որ խոսքը ինչպես 1922 թվականից առաջ, այնպես էլ 1922 թվականի և դրանից հետո Զմյուռնիայի քրիստոնյա բնակչության` հայերի և հույների ճակատագրերի, ընդհանուր պատկերի և զարգացումների մասին է:

Անդրադառնալով դասախոսությունում ներկայացված վկայություններին, հուշերին՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ Օնիկ Ղազերյանի «Կենսագրական նոթերը» և Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը» կարևոր տեղեկություններ են տալիս Զմյուռնիայի հայերի և հույների խաղաղ կյանքից, առօրյայից, այդ քրիստոնյա քաղաքի անցուդարձից, բայց նաև տեղեկացնում` հայերի և հույների նկատմամբ ատելություն սերմանելու, զանգվածային բռնությունների, ծրագրված սպանությունների, բռնի տեղահանության և քաղաքի մահմեդականացման վերաբերյալ։

Ավարտելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը հույս է հայտնել, որ կհաջողվի նաև հունարեն թարգմանաբար ներկայացնել այդ հուշերը՝ դրանք հասանելի դարձնելով նաև Հունաստանի լայն շրջանակներին:

Միջոցառմանը հիմնական ելույթով հանդես է եկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի ավագ գիտաշխատող տիկին Թեհմինե Մարտոյանը: Իր խոսքում նա նշել է, որ դասախոսությունում ներկայացված և դեռևս չհրապարակված վկայությունների, հուշերի օգնությամբ փորձ է արվում բարձրացնել հայերի և հույների բռնի տեղահանությունների, հայերի և հույների բնաջնջման ընդհանուր գործընթացի մասին իրազեկման մակարդակը:

Մասնագետը նշել է, որ վկաների պատմությունները, հուշերը չափազանց մեծ դեր ունեն լույս սփռելու տեղի ունեցածի վրա, ինչպես նաև անգնահատելի աղբյուր են հանդիսանում յուրաքանչուր գիտնականի համար, իսկ անհատի անձնական հույզերի բացահայտումը և վերլուծությունը նպաստում են մի ամբողջ ազգի հավաքական վերքը բուժելու ուղիներ գտնելու և հասկանալու, միմյանց հետ կիսվելու միջոցով: Հուշերի հեղինակների միկրոպատմությունները միահյուսվում են հայ և հույն ժողովուրդների ցեղասպանությունների մակրոպատմությունների հետ:

Միջոցառումը համակարգել է Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ լրագրող Գրիգոր Ցակիձյանը:

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում