Ջրային ոլորտում իրավիճակը դրական է, բայց լավատեսական չէ. Գնել Սանոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այս տարի ջրային ոլորտում իրավիճակը դրական է համարում՝ հաշվի առնելով տեղումները քանակը և սարերում առկա ձնածածկույթը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը հարցրեց, թե տեղումների արդյունքում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան ջրային ոլորտում, արդյոք շոշափելի ջրի մակարդակի աճ կա՞ ջրամբարներում և Սևանա լճում, արդյոք նշանակո՞ւմ է, որ ոռոգման սեզոնը կարելի է ավելի ուշ սկսել։

«Բավականին դրական իրավիճակ ունենք, բայց ուզում եմ այդ դրական իրավիճակը փորձենք առանձնացնել։ Դրական իրավիճակի մեծ մասը բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին։ Եթե այսօրվա իրավիճակը համեմատենք նախորդ տարվա հետ, ապա 207 մլն մ3 լիտր ավելի շատ ջուր ունենք ջրամբարներում։ Առաջին հայացքից շատ լավ է, բայց 207 մլն մ3 լիտրից 198 մլն մ3 լիտրը բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին։ Այսինքն՝ կոնկրետ մեկ ջրամբարի պատկեր է, որը շատ լավ է, քանի որ ոռոգվող հատվածներ ունենք Արագածոտնի և Արմավիրի մարզերում։

Այս ամենի մեջ բացասականն այն է, որ Ախուրյանի ջրամբարի այդքան շատ ջուրը չի կարող օգնել Սևանին։ Այսինքն՝ սրանք ամբողջովին տարբեր համակարգեր են և Սևանի տիրույթում գտնվող հատվածը և Ախուրյանի հատվածը իրար հետ կապ չունեն»,- ասաց Սանոսյանը։

Անդրադառնալով Սևանա լճի մակարդակին՝ ՏԿԵ նախարարը նշեց, որ Արփա-Սևան թունելով տեղափոխվել է 117 մլն մ3 լիտր ջուր, որը 8 մլն մ3-ով ավելի է, քան նախորդ տարի։

«Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ նվազել է 19 սանտիմետրով, ինչը շատ ցավալի է, բայց գործընկերները կանխատեսում են, որ մինչև հուլիսի սկիզբը բավական կբարձրանա, ձնածածկույթ ունենք։ Նախորդ տարվա համեմատ դրական միտում ունենք Մարմարիկի, Ազատի, Ապարանի ջրամբարներում։ Նախորդ տարի բավականին ծանր տարի էր։ Այո, այս տարի ոռոգման սեզոնը ետ է ընկել. եթե նախորդ տարի մայիսի 25-ից էր Սևանա լճից ջուր վերցվում, այս տարի մոտ երկու-երեք օրից կսկսենք Սևանից ջուր վերցնել՝ հաշվի առնելով, որ գետերում եղած ջուրը բավարարում է։ Ընդհանուր առմամբ իրավիճակը դրական է, բայց լավատեսական չէ»,- եզրափակեց Սանոսյանը։

Հայերեն

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը