Պատմական ժառանգությունը՝ երեխաների աչքերով. Երևանում կբացվի «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում հունիսի 1-ին կբացվի «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով ցուցահանդես։ Այն «Ինքնաճանաչում. Էրեբունի» կրթական-հետազոտական և ստեղծագործական նախագծի ամփոփումն է, որ Գեղագիտության ազգային կենտրոնն իրականացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշեց, որ Կենտրոնի կերպարվեստի արվեստանոցների 6-17 տարեկան սաները՝ մոտ 400 երեխա, մշակված հատուկ ծրագրով ուսումնասիրել են ուրարտական ժամանակաշրջանից մեզ ժառանգություն մնացած նյութը, այնուհետև իրենց աշխատանքներով տվել պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։

«Նպատակը երեխաներին մեր արմատներին ծանոթացնելն էր, ինքնաճանաչման փուլով անցկացնելը: Թանգարանի մասնագետները մոտ երկու ամիս աշխատել են երեխաների հետ, խորությամբ ներկայացրել ամբողջ նյութը: Երեխաները, ներշնչվելով այդ նյութից, ստեղծագործեցին ու հիմա հունիսի 1-ին ներկայացնելու ենք այդ աշխատանքները»,- ասաց Վահան Բադալյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 1-ը։

Երեխաներն աշխատել են տարբեր ուղղություններով՝ գեղանկարչություն, կիրառական-դեկորատիվ արվեստ: Ընդհանուրը ներկայացվելու է 200 աշխատանք: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշեցին, որ մեծ պատիվ է այսպիսի կարևոր նախագծին մաս կազմելը:

«Մենք խոսում ենք ուրարտական ժառանգության մասին, բայց շատ կարևոր է այդ ամենին տեղյակ ու տեր լինելը: Սիրով մեր հարկի տակ ընդունեցինք երեխաներին, իրականացվեցին վարպետաց դասեր, էքսկուրսիաներ, շեշտվեց նաև Կարմիր բլուրի և Շենգավիթ հնավայրերի կարևորությունը: Կարծում եմ՝ նման միջոցառումների կարիք մենք շատ ունենք»,- ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը հավելեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, սակայն արդեն համահայկական ձևաչափով: Աշխատանքնեըն արդեն իսկ սկսվել են, դասընթացներն անցկացվում են առցանց, մասնակցում են հայ երեխաներ աշխարհի տարբեր երկրներից:

Հայերեն Español

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները