ԵԱ-Երևան. Մրցավարը տեխնիկական պարտություն տվեց Դավիթ Չալոյանին. երկրպագուները շշեր նետեցին ռինգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնաց տեխնիկական պարտությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում շարունակվում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Գերծանր քաշային կարգում` քառորդ եզրափակիչում, Դավիթ Չալոյանի մրցակիցն իսպանացի Այուբ Ղադֆան էր: Առաջին ռաունդի կեսից մրցավարը դադարեցրեց պայքարը` տեխնիական հաղթանակ տալով իսպանացի մարզիկին: Մրցավարը ներկայացնում է Անգլիան:

Նման որոշումը տրիբունաները միանշանակ չընդունեցին և շշեր նետեցին ռինգ, որոնցից մեկը դիպավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Աղամալյանը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավաքականը բողոքարկել է մրցավարի որոշումը:

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա