Սպորտ

Չեռնոգորիայի նախագահը Երևանում հետևել է չեռնոգորացի բռնցքամարտիկի մենամարտին Եվրոպայի առաջնության շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Չեռնոգորիայի նախագահը Երևանում հետևել է չեռնոգորացի բռնցքամարտիկի մենամարտին Եվրոպայի առաջնության շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել է Երևանում ընթացող Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չեռնոգորիայի նախագահի հետ բռնցքամարտի մենամարտերին հետևել են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Չեռնոգորիայի նախագահը հետևել է Չեռնոգորիան ներկայացնող բռնցքամարտիկ60 կգ քաշային Էդին Ալկովիչի մենամարտին, ով պարտվել է իսպանացի մրցակցին 5:0 հաշվով:

Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով մայիսի 26-ին ժամանել է Հայաստան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում