ԵԱ-Երևան. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում է. նա նվազագույնը բրոնզե մեդալ ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում են Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) երկրորդ մենամարտում մրցեց չեխ Նովակ Պետրի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով Հայաստանի առաջին մեդալը երևանյան մրցաշարում. Բաչկովը նվազագույնը բրոնզե մեդալ ունի:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչներում պարտություն էին կրել Արթուր Հարությունյանը (51 կգ) և Բարեղամ Հարությունյանը (48 կգ):

Ցերեկային մրցահերթում քառորդ եզրափակիչում կմրցի նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:

Հայերեն English Español Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին