Հասարակական

ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետերի ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

5 րոպեի ընթերցում

ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետերի ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

ԱՐՄԱՎԻՐ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12«Կապուտան» ականանետերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշեց, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։

«Ըստ վարժանքի սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել ենհարձակողական և պաշտպանողական գործողություններ, ինչպես նաև, հաշվի առնելով 44-օրյա ռազմական գործողությունների փորձը, վարժանքներ են անցկացվում շրջափակման թեմայով»,- ասաց Գասպարյանը։

«Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերի կրակից առաջ Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայան 1Բ44-ի (Ուլիբկա) միջոցով ստանում են քամու ուղղության, արագության, ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, արևի հեռավորության ու այդ տիպի այլ տվյալներ, որոնք ազդում են հրթիռի բալիստիկ թռիչքի վրա:

«Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայանը ապահովում է զոնդի թռիչքի ժամանակ օդերևութաբանական պարամետրերի ընդունումը, տվյալները մշակվում և փոխանցվում են համապատասխան ստորաբաժումներին։ Կայանում գտնվում են 12 կՎտ հզորությամբ դիզելային էլեկտրոագրեգատը, որը համալիրը ապահովում է էլեկտրաէնեգիայով։ Կայանում նաև գտնվում են պահեստամասերը և պահեստային զոնդերը։ Կայանի անձնակազմը բաղկացած է 5 զինծառայողներից՝ ավագ օպերատոր, ռադիոզոնդիստ, օպերատոր և երկու վարորդ։ Մարտի բերման վիճակի տևողությունը կազմում է մինչև 25 րոպե, զոնդավորման ժամանակահատվածը մինչև 14 կիլոմետր բարձրության վրա 35-ից 45 րոպե»,- ասաց ենթասպա, կայանի պետ Հայկ Մարտիրոսյանը։

9Տ234-2 տրանսպորտային լիցքավորման մեքենայի միջոցով տարբեր տեսակի ռեակտիվ արկերը լիցքավորում են «Սմերչ» համակարգերը, որը տևում է 20 րոպե։

«Մեքենայի քաշը 30 տոննա է, ռեակտիվ արկերով 31,5 տոննա։ Հնարավորություն ունի տեղափոխելու մինչև 12 ռեակտիվ արկ։ Անձնակազմը երեք հոգուց է բաղկացած՝ վարորդ-կռունկավարից, ավագ մեխանիկից և օպերատորից»,- ասաց լեյտենանտ Վանո Գևորգյանը։

Լիցքավորումից հետո տրվում է կրակի հրամանն ու միանգամից 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակվում են հրթիռները։ «Սմերչ» համազարկային համակարգը նախատեսված է ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը, մարտական տեխնիկան, ղեկավարման կետերը, հրթիռային ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության միջոցները, մոտոհրաձգային ստորաբաժանումների կենտրոնացման շրջանները, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղերը և այլն։

«Մեքենայի քաշը առանց ռեակտիվ արկերի և հաշվարկի կազմում է 33,7 տոննա, ռեակտիվ արկերով և հաշվարկով 43,7 տոննա։ Հաշվարկը բաղկացած է 4 հոգուց՝ հաշվարկի հրամանատար, նշանառու, օպերատոր և ավագ մեխանիկ-վարորդ։ Մեքենան ունի տարբեր տեսակի ռեակտիվ արկեր և, կախված այդ ռեակտիվ արկերից, նվազագույն կրակի հեռավորությունը կազմում է 20 կմ, առավելագույնը՝90 կմ»,- նշեց մայոր Հովհաննես Դանիելյանը։

Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են նաև 120մմ 2Ս12 ականանետերով գործնական հրաձգության վարժանքներ։ Ականանետը նախատեսված է հակառակ լանջերում և սարերում տեղակայված հակառակորդի կենդանի ուժի կրակային միջոցների ոչնչացման և ճնշման համար, ինչպես նաև հակառակորդի գրոհի և հակագրոհի կանխման, դաշտային բաց տիպի թաքստոցների և գետնատնակների ոչնչացման համար։

«Ականանետի կրակի առավելագույն հեռավորությունը 7800 մետր է, նվազագույն՝4070 մետր։ Երկու տեսակի ականներով հնարավորություն է տալիս իրականացնել հրաձգություն՝ ՕՖ-843Դ և ՕՖ-840Ա տիպի ականներով»,- ասաց ավագ լեյնտենանտ Մհեր Բայրամյանը։

Կարեն Խաչատրյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բանակ

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Եվրոպա

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում