ԵԱ-Երևան. Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի անդրանիկ մրցակիցը Անգլիայից Ժոզեֆ Թաերսnն էր: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Ցերեկային մրցահերթում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կմրցի Ֆինլանդիան ներկայացնող Կարլ Բենջամին Էրիկսոնի հետ: Գերծանր քաշում պայքարի մեջ կմտնի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Նրա մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն է:

Իսկ երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ: Իր երկրորդ մենամարտում պարտություն կրեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, հաղթանակ տոնեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), իսկ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում:

Մինչ այս պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը(54կգ)և Նարեկ Զախարյանը(71կգ):

Հայերեն English Español Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին