Միջազգային

 ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունն օգտակար կլինի տարածաշրջանային զարգացմանը. ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ գործընկերության ակտիվացումը դրական դեր կխաղա տարածաշրջանային զարգացման գործում: Մայիսի 26-ին այդ մասին Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովում հայտարարել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵԱՏՄ-ի հետ ՇՀԿ-ի համագործակցությունը գործնական օգուտ կբերի տարածաշրջանային զարգացմանը»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) որոշակի առավելություններ ունի տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջմղման համար, իսկ դրա նպատակն ու պլանները «համատեղելի են ՇՀԿ-ի գործունեության հետ»:

«Հեռանկարում մեծ ներուժ կա ծագող խնդիրների լուծման համատեղ աշխատանքի համար»,- համոզված Է գլխավոր քարտուղարը: Ինչպես կարծում Է նա, ներկայումս իրադրությունն աշխարհում «լուրջ փոփոխություններ Է ապրում», եւ այդ իրավիճակում «կարեւոր Է օգտագործել» ինչպես ՇՀԿ-ի, այնպես Էլ ԵԱՏՄ-ի «ուժեղ կողմերը», քանի որ դա «խթան կտա տարածաշրջանային տնտեսության զարգացմանը»:

«Երկու կազմակերպություններն Էլ կզարգանան եւ օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին: Դա Էլ այսօրվա միջոցառման հիմնական նպատակն Է»,- ընդգծել Է Չժան Մինը: Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցում են աշխարհի 25 երկրների պետական կառույցների եւ գործարարության շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում գործում են վեց քննարակումային հարթակներ:

Ինչպես սպասվում Է, հանդիպման ավատից հետո այդ թվում կստորագրվեն տասը համաձայնագրեր եւ հուշագրեր ոչ առեւտրային բնույթի համագործակցության շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման հարցով

Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը 2024-ին իրականացրել է 30 կմ ոռոգման ցանցի ներդրում

Որևէ խաղաղության համաձայնագիր երկրներին և ժողովուրդներին միանգամից բարեկամ չի դարձնում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում փախստականների վերադարձի մասին դրույթ չկա. Միրզոյան

Խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա «միջանցքի» մասին. ԱԳ նախարար

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա սահմանադրությունների մասին կարգավորում. Միրզոյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայում բռնությունը դատապարտող հայտարարությունը. Reuters

ՀՀ ԱԳ նախարարը չափազանց կարևոր հանգրվան է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը