Թուրք գործընկերները հարաբերությունների կարգավորումը որոշակիորեն սինքրոնացնում են հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, սակայն թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը հայ-ադրբեջանական գործընթացի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյանի հարցին, թե արդյոք հավանական է, որ առաջիկայում հանդիպում տեղի ունենա Հայաստանում կամ Թուրքիայում:

Միրզոյանն ասաց, որ այդքան մեծ կարևորություն չի տալիս հանդիպման վայրին: Նա չբացառեց, որ ինչ-որ պահի, երբ գործընթացն արդեն շոշափելի հաջողություններ սկսի արձանագրել, այդպիսի հանդիպումներ լինեն նաև Անկարայում և Երևանում:

«Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն, որքան էլ, որ հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինքրոնացնում են այս գործընթացը Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ կամ նարատիվի մաս են դարձնում դա՝ նախապայման չդարձնելով: Սա, իհարկե, կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին և ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը»,-ասաց Միրզոյանը:

Քննարկումները շարունակվում են: ԱԳ նախարարի խոսքով՝ այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք, ցավոք, չկա: Նա վերահաստատեց, որ հայկական կողմը հաստատակամ և անկեղծ է իր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ, հետաքրքրված է սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ ու կցանկանար նույնը տեսնել նաև Թուրքիայից: ԱԳ նախարարը նշեց, որ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի ժեստերը չեն նպաստում այդ գործընթացին:

Հայերեն Español Русский Türkçe

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով

«Ուժեղ Հայաստան»-ը դեռևս չի քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում

Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին