Սպորտ

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց երկրորդ մենամարտում

1 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց երկրորդ մենամարտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը. այսօր մրցումային երրորդն օրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով ուժերը չափեց գերմանացի Քևին Շումանի հետ ու պարտվեց 5:0 հաշվով:

Մեկնարկային մենամարտում Վախթանգ Հարությունյանը առավելության էր հասել լեհ Բարտոշ Գոլեբիվսկիի նկատմամբ:

Մայիսի 25-ին, երեկոյան 18:00-ից սկսածառաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը(60կգ),որի մրցակիցը կլինի հունգար Ռոլանդ Վերեշը:

Նախօրեին կայացած մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը(54կգ)և Նարեկ Զախարյանը(71կգ):Հաղթանակ էր տոնել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում