Պաշտոնական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՖԻՖԱ-ի հետ համագործակցությանը և ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին, ընդգծվել ՖԻՖԱ-ի աջակցությունն այդ գործում:

Անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսված «Լեգենդների խաղին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում