Հասարակական

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Կատրին Կոլոննային

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Կատրին Կոլոննային

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջն ու հաջողություններ մաղթել։

«Ջերմորեն շնորհավորում եմ Կատրին Կոլոննային՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և հաջողություն եմ մաղթում միջազգային ասպարեզում Ֆրանսիայի հզորացմանն ուղղված իր բարձր առաքելության մեջ։

Անհամբերությամբ սպասում եմ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ուղղված մեր առաջիկա համատեղ աշխատանքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը;

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում