Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում գերազանցել Է 19 տոկոսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել Է 2,5 տոկոսային կետով՝ հասնելով 19,4 տոկոսի: Այդ մասին ասված Է Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության՝ մայիսի 20-ին հրապարակված հաշվետվությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծառայության տվյալներով՝ քաղաքներում գործազրկության մակարդակը բարձր Է, քան գյուղական վայրերում: Հունվարին, փետրվարին եւ մարտին քաղաքային բնակիչների 20,5 տոկոսը պաշտոնապես աշխատանքի տեղավորված չի եղել, ինչը 3,1 տոկոսային կետով պակաս Է 2021 թվականի նույն տվյալների համեմատությամբ:

Գյուղերում գործազրկության մակարդակը կազմել Է 17,8 տոկոս՝ 1,5 տոկոսային կետով պակաս, քան 2021 թվականին: Առաջին եռամսյակում տղամարդկանց 21,4 տոկոսն աշխատանքի տեղավորված չի եղել, ինչը 2,7 տոկոսային կետով պակաս Է 2021 թվականի տվյալների համեմատությամբ: Կանանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել Է 16,8 տոկոս՝ 2,2 տոկոսային կետով պակաս: Ծառայության տեղեկատվությամբ՝ առաջին եռամսյակում կրճատվել Է վարձու աշխատողների թիվն ինքնազբաղվածների համեմատությամբ: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին վարձու աշխատողների բաժինն աշխատանքի տեղավորված բնակչության թվում կազմել Է 68,1 տոկոս, ինչ վերաբերում Է ինքնազբաղվածներին, ապա դրանք կազմել են 31,9 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ