Մարզային

Կառավարությունը 84 միլիոն 251.9 հազար դրամ հատկացրեց երեք սուբվենցիոն ծրագրերի համար   

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 84 միլիոն 251.9 հազար դրամ հատկացրեց երեք սուբվենցիոն ծրագրերի համար   

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի հերթական նիստի որոշմամբ ՀՀ պետական բյուջեից 84 միլիոն 251.9 հազար դրամ հատկացվեց Գեղարքունիքի մարզում 2021 թվականին սկսված եւ ավարտված սուբվենցիոն երեք ծրագրերի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, նշված գումարից 15 միլիոն 733,4 հազար դրամը հատկացվել է Մադինա համայնքի ոռոգման ջրագծի կառուցման, 34 միլիոն 315,5 հազար դրամը՝ Վաղաշեն համայնքի վարչական շենքերի եւ մանկապարտեզի շենքի տանիքներին 127.8 կիլովատտ ժամ եւ 37,8 կիլովատտ ժամ դրվածքային հզորություններով արեւային կայանների կառուցման, 34 միլիոն 203 հազար դրամ՝ Գեղամավան համայնքի ճանապարհների վերանորոգման համար։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում