Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը բացված սգո մատյանում

1 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը բացված սգո մատյանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն և գրառում կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է.«Բարձր գնահատելով Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մեծ ներդրումն իր երկրի բարգավաճման և հզորացման գործում՝ կարևորում ենք նաև նրա արժեքավոր ավանդը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների ամրապնդման մեջ:

Այս դժվարին պահին կիսում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի վիշտը և հայտնում մեր անկեղծ զորակցությունը»:

Այցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը զրույց է ունեցել նաև ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալհամ Ալսալամիի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում