Կառավարությունը 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացրել ԱԹՍ-ի հարվածից տուժած Նորակերտին 

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի համապատասխան որոշմամբ 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին եւ մանկապարտեզին պատճառված վնասի փոխհատուցման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հատկացված 3 միլիոն 230 հազար դրամից 3 միլիոն 65 հազար դրամը տրամադրվել է Նորակերտի 31 բնակարանների սեփականատերերին, 130 հազար դրամը՝ Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին եւ 35 հազար դրամը՝ մանկապարտեզին։

Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի հավաստմամբ՝ բնակիչներին հասանելիք գումարներն արդեն փոխանցվել են, իսկ կազմակերպություններին հասանելիք գումարները կփոխանցվեն պայմանագրային կարգով։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը