Մոսկվայում հույս ունեն, որ «3+3»-ի երկրորդ նիստը տեղի կունենա հունիսի վերջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ նիստը նախապատրաստման փուլում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Հույս ունենք երկրորդ նիստը անցկացնել առաջին կիսամյակի վերջին», - հավելել է փոխնախարարը:

Ռուդենկոյի խոսքով՝ 2021 թ. դեկտեմբերին «3+3» ձևաչափով հիմնված տարածաշրջանային խորհրդակցական այդ հարթակը՝ «Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա», պահանջված և հեռանկարային մեխանիզմ է, որը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացմանը:

«Տարածաշրջանի բոլոր երկրներին այս գործընթացի մեջ ներգրավելը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկխոսություն ձևավորելու, օրինակ, Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրագործման միջոցով: Հարավկովկասյան երկրների և նրանց հարևանների միջև համագործակցության հավելյալ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտման, նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի գործում համագործակցության հետ», - մեկնաբանել է Անդրեյ Ռուդենկոն:

Հարավային Կովկասի հարցերով Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Սեդաթ Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաղիղիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, չնայած որ հրավիրված են եղել, բայց չեն մասնակցել հանդիպմանը: Վրաստանը պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցելու «3+3»-ի աշխատանքներին:

Հայերեն English Español Русский

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում