Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական, Արամայիս Ավետիսյանը՝ օգնական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տաթևիկ Կարապետյանին ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին։
Վահագն Խաչատուրյանը նաև կարգադրություն է ստորագրել Արամայիս Ավետիսյանին ՀՀ նախագահի օգնական նշանակելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթղթերը տեղադրվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։