ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 14-ին, ժամը 21։06-ին ահազանգ է ստացել, որքաղաքացին գնացել է Ջերմուկ քաղաքի «Ջրալու» կոչվող տարածք, նրա հետ հեռախոսային կապն ընդհատվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ ժամը 21:26-ին փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները:
Փրկարարները գտել են քաղաքացի Գ. Հ.-ին (ծնված 1956 թ.)։