ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 15-ին, ժամը 01։10-ին ահազանգ է ստացել, որ Օձուն գյուղի 1-ին փողոցում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում կայանած «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայում:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 02։05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։