Հայաստանի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը․ Մարուքյանը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած 6 կետերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ առաջարկների առաջին կետում գրված է, որ հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի՝ փետրվարի 21-ով թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին։

Երկրորդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Ինչպես հիշում եք, Ադրբեջանն այնտեղ ասում է, որ դուք պետք է տարածքային պահանջներ չունենաք մեր նկատմամբ։ Մենք էլ ասում ենք՝ եղբայր, մենք ձեզանից տարածքային պահանջներ չենք էլ ունեցել։ Եվ ի սկզբանե միշտ Հայաստանի բոլոր իշխանությունները հայտարարել են, որ մենք տարածքային պահանջ չունենք։ Այստեղ ասվում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը, ՀՀ-ն տվյալ համաձայնագիրը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ, որ ստորագրել ենք, մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները՝ միանալով տվյալ կառույցին»,- մանրամասնեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ երրորդ կետում հայկական կողմը նշում է, որ իր համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է, որ 4-րդ կետում հայկական կողմը կարևոր է համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ «Իսկ դրանք ո՞ր պարտավորություններն են․ ռազմագերիների վերադարձը, որը մինչև այսօր չի արվել, կոմունիկացիանրի բացումը, որն Ադրբեջանն է ձգձգում»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այս կետով հստակեցնում է, որ շարունակում է հավատարիմ լինել իր պարտավորություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

5-րդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ «Սրանք այն հիմնարար սկզբունքներն են, որոնք ի սկզբանե եղել են։ Այսինքն, այստեղ են ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր իրավունքներ և ազատություններ»,- մանրամասնել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը հավելել է, որ հայկական կողմը 6-րդ կետով հայտնել է, որ համապատասխան բանակցությունների համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Հայերեն العربية English Français Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս