Հասարակական

Հրշեջները մարել են Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում բռնկված հրդեհը 

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում բռնկված հրդեհը 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 18։39-ին ահազանգ է ստացել, որ Կարմիր Աղեկ գյուղումայրվում է կուտակած անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կարմիր Աղեկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է մոտ 120 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։37-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում