Հասարակական

Սողանքի հետևանքների վերացումից հետո Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

1 րոպեի ընթերցում

Սողանքի հետևանքների վերացումից հետո Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 17։56-ին ահազանգ է ստացել, որ մայիսի 13-ի առավոտյան Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Խոտանան գյուղում, տեղի է ունեցել սողանք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում