Հասարակական

Նոր Հաճնի կամրջի մոտ ՃՏՊ-ի հետևանքով կա 2 տուժած և 3 զոհ. ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալներ

1 րոպեի ընթերցում

Նոր Հաճնի կամրջի մոտ ՃՏՊ-ի հետևանքով կա 2 տուժած և 3 զոհ. ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 18։35-ին ահազանգ է ստացել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ ևՓրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 տուժած և 3 զոհ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում