Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 դեպք
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1082848.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 655 հազար 221 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 95 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 811 է: