Հասարակական

Ճապոնիան 900 հազար դոլար կներդնի Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությունն ուժեղացնելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշագրի ստորագրմամբ ազդարարվեց Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագիրը:

«Արմենպրես»-իհաղորդմամբ` ճապոնիային կառավարությունը 900,000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջոցով: Այն կուժեղացնի երկրի կլիմայական դիմակայունությունը և կօգնի մեծացնել հարմարվողականության միջոցառումները՝ թիրախավորելով նաև կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, խոցելի խավերին և ֆերմերներին:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ հիդրոօդերևութաբանական երևույթների աճող հաճախականությունն ու ինտեսիվությունը հսկայական կորուստներ և վնասներ են հասցնում հատկապես գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին: « Այս առումով մենք վստահ ենք, որ ծրագրի շրջանակներում կատարելագործվող տեխնոլոգիան և մասնագիտական կարողություններն էապես կնպաստեն այս մարտահրավերների հաղթահարմանը»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ ծրագրի կարևորագույն ուղղություններից է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային ծառայության տեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչի շնորհիվ նշանակալիորեն կբարելավվի եղանակի կանխատեսման արդյունավետությունը՝ հնարավորություն տալով ավտոմատ դիտակայանների և ինտեգրված թվային տվյալների վերլուծական բազայի ձևավորման և կառավարման միջոցով ապահովել հավաստի և ժամանակին տրամադրվող տեղեկատվություն մեր ազգաբնակչությանը, ֆերմերային տնտեսություններին, ջրային կառավարման համակարգին և այլ պետական և մասնավոր գործընկերների։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլաշվիլին ընդգծեց, որ նոր նախաձեռնությունը հիմնված է ՄԱԶԾ-ի, կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ կլիմայի, շրջակա միջավայրի և աղետների ռիսկի նվազեցման ոլորտներում սերտ և հաջողված համագործակցության և բարձր արդյունքների վրա՝ նպաստելով ազգային առաջնահերթությունների իրականացմանը Փարիզյան համաձայնագրով երկրի պարտավորություններին համահունչ:

Խոսելով այս նոր գործընկերության ռազմավարական նպատակների մասին՝ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման նշեց, որ ժամանակակից աշխարհում, երբ կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման վտանգը սպառնում է բոլորին, պետք է ժամանակին և արդյունավետ միջոցներ ձեռնարկել աղետից խուսափելու համար:

«Ես հուսով եմ, որ այս օժանդակությունը ժամանակին և տեղին կլինի՝ նվազեցնելու կլիմայի փոփոխության ռիսկերը և հասնելու արտանետումների կրճատմանը, որը նախատեսվում է զգալիորեն նվազեցնել մինչև 2030 թվականը»,- եզրափակեց դեսպանը:

Հայերեն العربية

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ