ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստը կանցկացվի Հայաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 10, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը կանցկացվի Հայաստանում. այն տեղի կունենա 2022թ. հունիսի 1-3-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ նիստի այս տարվա թեման լինելու է գյուղական տուրիզմը, որը ընտրել են ՄԱԿ-ի հետ համատեղ:

«Բացի ՄԱԿ ԶՀԿ-ի ներքին հարցերը քննարկելուց, քննարկվելու են նաև կայուն զբոսաշրջության զարգացման դերի մեծացմանն ուղղված քայլերը: ՄԱԿ-ի կողմից նիստն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում: Այն փաստը, որ այս տարի առաջին անգամ այն անցկացվում է Երևանում, մեծ առաջընթաց է և շատ կարևոր հնարավորություն՝ Հայաստանը ներկայացնելու ամբողջ աշխարհին»,- ասաց կոմիտեի նախագահը:

Սիսիան Պօղոսեանը նշեց, որ նիստին մասնակցելու են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը, կազմակերպության տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև ՄԱԿԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաներ, նախարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։ Հայաստանյան գյուղական տուրիզմի ներկայացուցիչներն էլ մեծ հնարավորություն կունենան շփվելու ներկայացուցիչների հետ: Նրանք փորձով փոխանակվելու, նոր համագործակցություններ ձեռք բերելու հնարավորություններ կունենան:

Նիստի շրջանակներում նախատեսվում են ՄԱԿԶՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳ նախարարի հետ։

ՄԱԿԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ալեսանդրա Պրիանտեն նշեց, որ այս համաժողովի հիմնական թիրախում է կայուն զբոսաշրջությունը, այդ պատճառով է գյուղական տուրիզմը կարևորվում, և Հայաստանը հենց այն երկիրն է, որը ունի բոլոր նախադրյալները գյուղական տուրիզմը զարգացնելու համար: «Հայաստանը, ես կասեի, «թաքնված գանձ» է, և ունի այն ամենը, ինչ հետաքրքրում է եվրոպացիներին: Միակ խնդիրը, որ ունի Հայաստանը, ավելի ճանաչելի դառնալն է: Օրինակ, Իտալիան այդ խնդիրը չունի, քանի որ զբոսաշրջային խոշոր երկրներից մեկն է, իսկ Հայաստանն այդ խնդիրն ունի: Հայաստանը տարածաշրջանում հետաքրքիր դիրք է զբաղեցնում և իր գեղեցկությամբ պարտավոր է ավելի լավ ներկայանալ»,-ասաց նա:

ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարը շեշտեց, որ այս համաժողովը Հայաստանի համար ավելի ճանաչելի դառնալու և նոր ծրագրեր իրականացնելու շատ լավ հնարավորություն է:

Ալեսանդրա Պրիանտեն ասաց, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով շատ լուրջ նվազել են զբոսաշրջության թվերը, որի արդյունքում հետաքրքիր տենդենց է ձևավորվել և մարդիկ համավարակի շրջանում սկսել են ավելի շատ ճանաչել իրենց երկրները: «Երկրորդ մեծ խնդիրը, որ առաջացավ համավարակի շրջանում, անվտանգության խնդիրն էր, մարդիկ վախ էին զգում, քանի որ առաջ տուրիզմը այն էր, որ մարդիկ պետք է իրար հետ շփվեին, հիմա բոլորին ասում են կրեք դիմակներ և պահպանեք հեռավորություն: Այժմ մենք այս ուղղությամբ շատ մեծ գործ ունենք անելու, որպեսզի նորից մարդկանց մեջ վստահություն ներշնչենք»,- եզրափակեց նա:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն English Français Русский Türkçe

Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն

ՀՀ վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար

Իտալիան կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների հաջորդ փուլը․ Իտալիայի ԱԳ նախարար

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, կամայականորեն բանտարկվածները պետք է ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Իսրայելը 9 պաղեստինցի պատանդների ազատ է արձակել

ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու է Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորման երկու ծրագրային հայտ

ԱՄՆ-ի դեմ Ճապոնիայի պատասխան մաքսատուրքերը չեն բխի Տոկիոյի շահերից. Շիգերու Իշիբա

Որոշ մարզերում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով

Ռուսաստանը և Եգիպտոսը ​​ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում