Հասարակական

Փրկարարները ոստիկանության աշխատակիցներին են հանձնել Փամբակ գետից դուրս բերած դին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ոստիկանության աշխատակիցներին են հանձնել Փամբակ գետից դուրս բերած դին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 11:55-ին տեղեկություն է ստացել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Ս․-ի (ծնված 1973 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում