Շիրակի մարզպետը տեսակցել է արցախյան առաջին պատերազմի երեք մասնակիցների

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մայիսի 8-ին տեսակցել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Արա-Գեղեցիկ Հայրիկյանին, Ջիվան Պետրոսյանին և Սերիկ Տոնոյանին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Շիրակի մարզպետարանի էջից։

«Դուք մեր պատմության փառավոր էջերը կերտողներն եք և մեր հաղթանակը ձեզանով ու ձեր մարտական ընկերների կյանքի, առողջության ու հերոսության գնով է եղել։ Դուք մերօրյա հերոսներ եք, ձեր օրինակով պետք է ապրեն ու դաստիարակվեն մեր սերունդները։ Ես գիտեմ` դուք երբեմն անտեսվածության զգացում կարող եք ունենալ, և նեղվելու, և զայրանալու իրավունք ունեք, սակայն վստահեցնում եմ` մենք գնահատում ենք հայրենիքի համար արված ձեր սխրանքներն ու խոնարհվում ենք ձեր ավանդի ու հայրենիքի համար կյանքը տված հերոս հայորդիների հիշատակի առջև» ,- հանդիպումների ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։

Ըստ աղբյուրի՝ Արցախյան առաջին պատերազմի բովով անցած զինվորականները շնորհակալություն են հայտնել մարզպետին ուշադրության ու վերաբերմունքի համար և պատմել են պատերազմից, անցած մարտական հիշողություններից ու հուզմունքով հիշել ընկած ընկերներին։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը