Մարզային

Երևան-Գյումրի մայրուղին բացվել է, Գյումրիում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը

1 րոպեի ընթերցում

Երևան-Գյումրի մայրուղին բացվել է, Գյումրիում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի՝ Ադրբեջանում պահվող գերիների հարազատները բացել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը, որը փակ էին պահում մայիսի 8-ի մոտ 11։15-ից։

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից տեղեկացնում է, ճանապարհի բացումն ընդդիմությանը հնարավորություն է տվել անցկացնել Գյումրու Թատերական հրապարակում նախատեսված համրահավաքը։

Տեղեկացվել էր, որ ավելի վաղ գերիների հարազատներն արգելել են ընդդիմության ներկայացուցիչների ավտոշարասյանը շարունակել ճանապարհը դեպի Գյումրի։

Բախումներից պաշտպանելու համար ոստիկանական բավական մեծ ուժեր էր ներգրավել։

Գերիների հարազատները ընդդիմության ուղղված հարց ունեցել առ այն, թե մինչ այս որտեղ էին ընդդիմության ներկայացուցիչները, և ինչու մինչ այժմ չեն հետաքրքրվել գերիների ճակատագրով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում