Հասարակական

Փրկարարները սարից իջեցրել են ոտքը կոտրած հովվին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները սարից իջեցրել են ոտքը կոտրած հովվին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացել, որհովիվըՃամբարակ քաղաքի մոտակա սարում կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն Ա․ Ա․-ին (ծնված1987 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածըհոսպիտալացվել է Ճամբարակի բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում