Պետական ինքնակառավարման մարմիններում իրավունքներին առնչվող բազում խնդիրների լուծումը ՄԻՊ տիրույթում է. ԱԺ նախագահն ընդունել է Քրիստիննե Գրիգորյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է: Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրավունքներին առնչվող բազում խնդիրների լուծումը ՄԻՊ տիրույթում է:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ը կայացման տպավորիչ ճանապարհ է անցել, եւ դրա զարգացման ու կատարելագործման աշխատանքներն անհրաժեշտություն են բազմաթիվ մարտահրավերների հետ առնչվող մեր պետության համար:

Կողմերը քննարկել են հանրային ընկալումներում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրներ՝ անդրադառնալով ներկայում մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք կարեւորվել է Ազգային ժողով-Մարդու իրավունքների պաշտպան համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների մակարդակով:

Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել է որոշ բնագավառներում մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը եւ օրենսդրական նախաձեռնությունների լրամշակմանը:

Հանդիպման ավարտին եւս մեկ անգամ արձանագրվել է ԱԺ-ի եւ այլ պետական մարմինների հետ ՄԻՊ աշխատանքի կանխարգելիչ նշանակությունը:

Հայերեն Español Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում