Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակչի դին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 3-ին, ժամը13:38-ին տեղեկություն է ստացվել, որԱյգեշատ գյուղի ջրատարում դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն Արագած գյուղիջրանցքից դուրս են բերելԴաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին: