Հայաստան եմ եկել հայ-ճապոնական հարաբերությունները ամրապնդելու նպատակով. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը եւ Ճապոնիան 2022 թվականին տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը, եւ այդ առիթով Ճապոնիայից երկօրյա բարեկամական այցով պատվիրակություն է ժամանել Հայաստան: Պատվիրակության ղեկավարը՝ Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տարո Հոնդան, «Արմենպրես»-ին հայտնեց, որ ինքը Հայաստան է եկել Ճապոնիայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունները ամրապնդելու նպատակով:

«Այս տարի նշվում է Ճապոնիայի եւ Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը, եւ ես այցով Հայաստան եմ եկել Ճապոնիայի եւ Հայաստանի հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Հայաստանը ֆիզիկապես շատ հեռու է Ճապոնիայից, եւ մենք շատ լավ ծանոթ չենք հայկական մշակույթին ու ավանդույթներին, ուստի ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը երկկողմ փոխառնչությունների եւ փոխանակումների միջոցով», - հայտարարեց փոխնախարարը:

Ճապոնիայի խորհրդարանական փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզի Ղուկասավան գյուղի ՏՏ կենտրոն, որը հիմնադրվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Մայիսի 2-ին փոխնախարար Տարո Հոնդային Երեւանում ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. սեպտեմբերի 7-ին: Այդ օրը կողմերի միջև ստորագրվել է Արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Դրանից բացի՝ մինչ օրս Հայաստանի եւ Ճապոնիայի միջև ստորագրվել եւ ընդունվել է եւս 10 հայտարարություն եւ համաձայնագիր: 1999 թվականից ի վեր Հայաստանում 88 ծրագիր է իրականացվում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ: Երկրների միջև գոյություն ունի նաև երկկողմ ապրանքաշրջանառություն:

Արամ Սարգսյան

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները