Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում հայտնվածների 100 տոկոսը պատվաստված չէ. ԱՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում հայտնվածների 100 տոկոսը  պատվաստված չէ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցողների 93 տոկոսը պատվաստված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվածների 87.5 տոկոսը ևս պատվաստված չէ:

Դրանից բացի, կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում հայտնվածների 100 տոկոսը ևս պատվաստված չէ:

Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 996 հազար 530 մարդ: Միայն առաջին դեղաչափով պատվաստումների թիվը 131 հազար 799 է: Բուստեր դեղաչափը ստացել է 48 հազար 20 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում