Հասարակական

Դդմաշենում տան տանիք և մոտ կես տոննա անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Դդմաշենում տան տանիք և մոտ կես տոննա անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 28-ին, ժամը 14:05-ին ահազանգ է ստացել, որԴդմաշեն գյուղում այրվում է տան տանիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դդմաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել՝ 15:29-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 160 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 500 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում