Հայաստանում առաջին անգամ թատերական պաստառների փառատոն կանցկացվի
2 րոպեի ընթերցում
![Հայաստանում առաջին անգամ թատերական պաստառների փառատոն կանցկացվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1081820.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանում առաջին անգամ թատերական պաստառների փառատոն կանցկացնեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ/թատերախմբեր և կազմակերպություններ՝ բոլոր երկրներից։
Մասնակցությունը փառատոնին անվճար է։ Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու էմիջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետըերկարաձգվելէ մինչևմայիսի 31-ը։
Փառատոնի արդյունքները կամփոփվեն 2022 թվականի սեպտեմբերին։
Նախնական ընտրությունն անցած պաստառները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվեն 2022-2023 թվականների թատերաշրջանի ընթացքում։
Մինչև ապրիլ փառատոնն արդեն իսկ ստացել է 149 պաստառ՝ 23 երկրների 62 դիզայներներից։ Մասնակից երկրների շարքում են՝ Հայաստան, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Իտալիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Հարավային Աֆրիկա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ։