Հասարակական

Կայացել է «Գագարին» ներդրումային ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում կայացել է «Գագարին» ներդրումային ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, աշխատանքային խմբի ղեկավար Վահան Քերոբյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքային խմբի անդամներին, որոնք ներկայացված էին տարբեր գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի կողմից, ինչպես նաեւ հրավիրյալներին է ներկայացվել «Գագարին» ներդրումային ծրագիրն՝ ըստ բաղադրիչների եւ ուղղությունների։

«Ներդրումները կատարվելու են կրթության, մշակույթի, սպորտի, արվեստների եւ արհեստների զարգացման, համապատասխան հաստատությունների հիմնման, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, անտառապատման, Հրազդան գետի վերակենդանացման եւ ռեկրեացիոն գոտու ձեւավորման, թափոնների կառավարման եւ խորը վերամշակման, ագրոքոլեջի եւ ինովացիոն կենտրոնի հիմնման, սննդամթերքի անվտանգության եւ որակի հավաստման լաբորատորիաների ստեղծման, անասնապահության եւ բուսաբուծության զարգացման, դրանց վրա հիմնված խորը վերամշակման համակարգերի հիմնան, առողջության առաջնային պահպանության կենտրոնի, լաբորատորիաների, տարեցների խնամքի կենտրոնի, մանկական վերականգնողական կենտրոնի, ստացիոնար հիվանդանոցի եւ առողջարանի, դետոքս կենտրոնի, էսթետիկ բժշկության կլինիկայի, ակնաբուժական կլինիկայի, հոմեոպատիայի կենտրոնի հիմնան, էներգետիկ եւ գծային ենթակառուցվածքների, ճանապարհների կառուցման և վերանորոգման, բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի, շինությունների կառուցապատման, գյուղատնտեսական շուկայի, հանրային սննդի հանգույցի, առեւտրային համալիրի կառուցման եւ այլ ուղղություններում։

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա մայիս ամսին Սևան քաղաքում»,-ներկայացրին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից։

«ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գեղամավան, Դդմաշեն, զովաբեր, Ծաղկունք, Վարսեր, Գագարին բնակավայրերի համայնքային զարգացման ծրագիր մշակելու գործընթաց։

«Գագարին» նախագծի նպատակն է՝ ձեւավորել կայուն զարգացող եւ նորարար կենսակերպով ինքնաբավ համայնք՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականությանն ու ներդաշնակ կյանքին։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ողբերգական պայթյունից զոհվածների հարազատներին ու երկրի կառավարությանը

ՀՀ վարչապետն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագավորության վարչապետին

Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին. միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել մի քանի տասնյակ երկրների ասորիներ

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

CMG 4-րդ ֆորումը Կոնֆուցիոսի ծննդավայրում համախմբել է մեդիա առաջնորդների. «Արմենպրես»-ի տնօրենը տեսաուղերձ է հղել

Հրշեջները մարել են Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի խանութներից մեկում բռնկված հրդեհը

Փրկարարները մասնատել և հեռացրել են ավտոմեքենայի վրա ընկած ծառը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար