ՀՀ ԱՍՀ նախարարությունը և Հնդկաստանի գործընկեր նախարարությունը նախատեսում են համաձայնագրեր կնքել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ երկուստեք կարևորվել է բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել մասնագիտական խումբ, որն աշխատանքներ կիրականացնի համատեղ համաձայնագրերի ստորագրման նպատակով՝

  • Միասնական սոցիալական ծառայության մարդկային կապիտալի զարգացման,
  • աշխատանքային իրավունքների վերաբերյալ արտադատական վեճերի լուծման մեխանիզմների ներդրման,
  • աշխատանքային միգրացիայի հարցերի կարգավորման,
  • կանանց տնտեսական հզորացման,
  • աշխատաշուկայի զարգացման,
  • ԳԻԳ տնտեսության զարգացման և մի շարք այլ ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընդգծելով ոլորտային երկխոսության այս ձևաչափի կարևորությունը’ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ աշխատանքային խմբի մասնակցությամբ առաջիկայում կկազմակերպվեն առցանց քննարկումներ, որոնց շրջանակում էլ կմշակվեն համագործակցության ոլորտները կարգավորող համաձայնագրերը։

Բհուպենդեր Յադավին շեշտել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրները գրեթե նույնաբնույթ են ևհույս հայտնել, որ այս գործոնը կարող է արդյունավետ համագործակցության հիմք լինել։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը