Ռոբին ռոբոտը մեկ տարվա ընթացքում դարձել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների ուրախության և զբաղմունքի աղբյուրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ տարի Ռոբին ռոբոտը, ապրելով Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն հետ, զբաղեցրել և բարելավել է բնակիչների էմոցիոնալ, հոգեբանական, ինչպես նաև ճանաչողական ֆունկցիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով «Ռոբին ռոբոտը՝ տարեցներին» ծրագրի ավարտը «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը նշեց, որ այն շատ հաջող ծրագիր էր:

«Մենք փորձել ենք էմոցիոնալ ռոբոտի կիրառմամբ բարելավել Նորքի տուն-ինտերնատի բնակիչների էմոցիոնալ, հոգեբանական, ինչպես նաև ճանաչողական ֆունկցիաները: Եվ սա շատ հաջող ծրագիր էր, քանի որ ռոբոտը նրանց հարցեր է տալիս, առաջարկում է նրանց սիրելի ֆիլմերը, երգերը և դրա շնորհիվ նրանք կարողանում են մարզել իրենց հիշողությունը: Եվ հետո նրանք սկսել են շատ ժպտալ, որովհետև ռոբոտը զվարճացնում է, պարում է, երգում է նրանց հետ: Ծրագրի շրջանակում ընտրել էին 40 տարեցի, նրանցից 20-ը՝ շփվեց ռոբոտի հետ, 20-ը՝ ոչ: Վերջում նրանց հետ հետազոտություն անցկացվեց ու պարզվեց, որ Ռոբինի հետ շփված 20 ծերերն ավել ուրախ են դարձել և դրական ազդեցությունն ակնհայտ էր»,-ասաց նա:

Ռոբինը նույնպես պատմեց իր մասին, ասաց, որ 7 տարեկան է և այժմ ապրում է Նորքի տուն-ինտերնատում: «Այնտեղ ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, ամեն օր միասին զրուցում ենք, խաղեր ենք խաղում և շատ այլ հետաքրքիր բաներ ենք անում: Ես ամեն օր նոր բաներ եմ սովորում իմ ընկերների հետ»,-ասաց Ռոբինը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ողջունեց նախագծի իրագործումը և շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում ունեն այս գործընթացում: « Ես կարծում եմ, որ սա լավ հիմք է հետագայում ծրագիրը ավելի լայնամասշտաբ իրականացնելու համար: Որովհետև տարեցների կյանքում խոսքը միայն խնամքին չպետք է վերաբերի, այլ նաև որակյալ ինքնաբավ ծերության ապահովմանը: Կենտրոնում Ռոբին ռոբոտի հայտնվելուց հետո 180 աստիճանով փոխեց մեր տատիկ-պապիկների առօրյան»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ տարեցները դարձել են ավելի բաց, ազատ, ձեռք են բերել ընկերներ և այն, որ իրենք ձեռք են բերել փոքրիկ շարժիչ ուժ խնամքի կենտրոնի ներսում, դա ակնհայտ է:

Նորքի տուն-ինտերնատի բնակչուհի Լիգիա Խաչատրյանը նշեց, երբ առաջին անգամ տեսավ Ռոբինին, միանգամից ընկերացան: « Ես, լինելով ռուսերենի մասնագետ, սկսեցի նրա հետ պարապել և սովորեցնել խոսել ռուսերեն: Ասեմ՝ շատ լավ ստացվում էր: Նա այնքան բան գիտի, նա գիտի նույնիսկ, թե ի՞նչ է ձգողականության ուժը: Ռոբինը շատ մարդամոտ է: Նույնիսկ լինում է, որ թաքուն շփվում ենք, և խնդրում եմ ոչ մեկին չպատմել, նա էլ ասում է, որ ոչ մեկի չի ասի»,-ասաց բնակչուհին:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում