Հասարակական

Փրկարարները ջրից դուրս են բերել Դեբեդն ընկած երկու տարեկան երեխային. նա ծայրահեղ ծանր վիճակում է

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ջրից դուրս են բերել Դեբեդն ընկած երկու տարեկան երեխային. նա ծայրահեղ ծանր վիճակում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել է 30 փրկարար։

Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․՝ ծնված 2020 թ․)տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում