Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ այս նոր պաշտոնավարման շրջանում կշարունակեք Ձեր նպաստը բերել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու մեր պետությունների միջև ձևավորված 30-ամյա առանձնաշնորհյալ հարաբերությունների խորացմանը։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանը»:

Հայերեն English Français Русский

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ