Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

2 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Դանիել Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին: Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես համաժողով՝ հայաստանյան և ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ:

«Նախագահ Խաչատուրյանը ողջունելի է համարել խորհրդի գործունեությունը և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսահայերի խորհուրդը ձևավորվել է վերջին տարիներին՝ նպատակ հետապնդելով մի կողմից վեր հանել և համակարգել հայապահպանությանն ուղղված խնդիրները, մասնավորապես կապված Ֆրանսիայում հայկական մշակութային վայրերի թվի աստիճանաբար նվազեցման, Սփյուռքում հայոց լեզվի տիրապետման թուլացման, Ֆրանսիայում հայկական դպրոցներում առաջացած դժվարությունների հետ, իսկ մյուս կողմից` զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, կրթություն, իրավունք, առողջապահություն և այլ բնագավառներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում