Քաղաքականություն

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սենատորը նշել է. «Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական էվֆեմիզմն է»: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում