Հասարակական

Փրկարարներն ապրիլի 20-ից 22-ը արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել օգնություն

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ապրիլի 20-ից 22-ը արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 20-ից 22-ը 6 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ահազանգներն ստացվել են Երևանից, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներից և Զովաշեն գյուղից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում